Տեսանյութ․Այսօր Մեծ պահքի 6-րդ կիրակին է, որը կոչվում է Քրիստոսի Գալստյան          Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից Volkswagen-ը դուրս է եկել և հայտնվել ձորակում, կա տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ին համար    

09 մար 2022 16:39

Տեսանյութ․Մենք կխփենք ռուս զինվորականներին իրենց սեփական զենքով․Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել օկուպանտի համար

Հերթական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամփոփել է երկշաբաթյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից «սպառնալիքի մասշտաբները» «առավելագույնն են»։ «Բայց մեր արձագանքի մասշտաբները ևս առավելագույնն են»,- ասել է նա։ Ուկրաինայի զինված ուժերը և տարածքային պաշտպանությունը ռուսների հաշվին համալրում են զենքի, զինամթերքի և տեխնիկայի պաշարները։


«Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել օկուպանտի համար», - ասում է Զելենսկին: «Մենք նրանց կխփենք իրենց սեփական զենքերով»:


Ուկրաինայի նախագահը ռուս զինվորականներին ռուսերենով կոչ է արել վերադառնալ իրենց հայրենիք։ «Այստեղ ձեզ ոչինչ չի սպասվում, բացի գերի ընկնելուց ու զոհվելուց», - ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր