Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

14 մար 2022 12:40

Ցրել ենք ռուսական բանակի «անպարտելիության» առասպելը, պրոֆեսիոնալիզմի առումով այն 8 տարով հետ է մնացել Ուկրաինայի զինված ուժերից

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները ցրել են ռուսական բանակի «անպարտելիության» առասպելը։ Նրա խոսքով, պրոֆեսիոնալիզմի առումով այն 8 տարով հետ է մնացել Ուկրաինայի զինված ուժերից։ Այս մասին Զալուժնին գրել է Facebook-ում:


«Այս պատերազմը ցույց է տալիս, թե որքան հեռու ենք մենք վերջին տարիներին առաջ գնացել։ Այսօր ռուսական բանակը պրոֆեսիոնալիզմի առումով մենք ենք 2014 թվականի սկզբին»,- գրել է Զալուժնին։


Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են ռուսական բանակի «անպարտելիության» առասպելը։ Մոսկվան ակնկալում էր երկու օրվա ընթացքում նվաճել Ուկրաինան: Այս իսկ պատճառով վառելիքի, զինամթերքի և պարենի պաշարներ պատրաստվել էին երեք օրվա համար։ Բացի այդ, հակառակորդը լուրջ վնասներ է կրում անձնակազմի և տեխնիկայի առումով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր