Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու       ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ    

15 մար 2022 12:48

20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:


Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից  ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն  է տեղափոխվել  20-օրական երեխա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:


 Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը:


 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի  գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական  Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել:


Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր