Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

16 մար 2022 12:17

Տեսանյութ.Ռուսական ավիացիան ռմբակոծում է Նյու Յորքի արվարձանները

Ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակը  ներկայացրել է Ուկրաինայի տարածքում ընթացող մարտերի քարտեզը։ Նա նշել է, որ ռուսական ավիացիան ռմբակոծում է Դոնեցկի շրջանում գտնվող Նյու Յորք բնակավայրի արվարձանները։ Ըստ փորձագետի, մարտի 15-ին մարտեր են ընթացել Նյու Յորքի մերձակայքում։


«Դեռևս պաշտոնական տվյալներ չկան, բայց իմ դիտողները պատմում են, որ կրակոցները, համապատասխանաբար ռմբակոծումը տեղի է ունենում Դոնեցկի շրջանի Նյու Յորք բնակավայրի արվարձանների ուղղությամբ»,- եթերի ժամանակ ասում է ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակը։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր