Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը          Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախ       Ո՞րն է Փաշինյանի՝ Մոսկվա այցի իմաստը    

18 մար 2022 16:57

Սկանդալից հետո ՌԴ առաջին ալիքի խմբագիրը մերժել է Մակրոնի՝ամբողջ ընտանիքով Ֆրանիսա տեղափոխվելու առաջարկը

«Ես հայրենասեր եմ, իմ տղան էլ ավելի մեծ հայրենասեր է»,-հայտարարել է «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա իրականացրած առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան՝ ամբողջ ընտանիքով Ֆրանսիա տեղափոխվելու առաջարկ ստանալուց հետո։ Տեղեկությունը՝ NVL-ի  տարածվել է StarHit-ի պաշտոնական կայքում։


Նրա խոսքով, այս առաջարկը եղել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Սակայն կինը հրաժարվել է նրանից՝ ասելով, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը չեն պատրաստվում Ռուսաստանից որևէ տեղ տեղափոխվել, քանի որ իրենք իրենց հայրենիքը շատ են սիրում։


Տեղի ունեցած սկանդալից հետո կնոջն առաջարկվել է իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն նա հրաժարվել է։


«Լրատվական վարչության պետի տեղակալը ցանկանում էր, որ ես հրաժարական տամ։ Ես դա չարեցի, բայց այսօր հրաժարականի դիմում կգրեմ»,-նշել է նա։ 


Նշենք, որ «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա իրականացրած առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ դատարանը նշանակել է 30 հազար ռուբլի տուգանք,- դրա մասին տեղեկացրել է Ռոյթերս գործակալությունը:


Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի երեկոյան թողարկման ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, խմբագիր Մարինա Օվսյաննիկովան՝ «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են» պաստառով ներխուժել էր ստուդիա։ 


Այս արարքին արձագանքեցին նաև ռուս պաշտոնյաները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Օվսյաննիկովայի գործողությունները որակել էր որպես «խուլիգանություն»՝ նշելով, որ նրա հնարավոր պատիժը Կրեմլի իրավասության մեջ չէ։  ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը իր հերթին կոչ է արել խստագույնս պատժել Օվսյաննիկովային:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր