«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

19 մար 2022 18:09

Արդյո՞ք ՀՀ-ին հարվածելու ժամանակ կիրառվեցին միջազգային տնտեսական պատժամիջոցներ. ֆրանսիացի նահանգապետը` Ուկրաինայի պատերազմը դատապարտելու Ֆրանսիայի ակտիվության մասին

Ֆրանսիայի Ռոն-Ալփ ռեգիոնի նահանգապետ Լորան Վոքյեզը 18.03.2022թ. իր ելույթում խոսելով Ուկրաինայի պատերազմը դատապարտելու հարցում Ֆրանսիայի ակտիվության մասին, մասնավորապես, ասել է.

«Բայց չէ՞ որ սրանից առաջ ուրիշ պատերազմ է եղել:

Այդ նախորդ պատերազմը հարվածեց Հայաստանին:

Այդ նախորդ պատերազմը Արցախում էր:
Այն հրահրվեց մի երկրի կողմից, որը սնվում է նավթային շահերով:

Այդ երկիրը Ադրբեջանն է, որն իր սպառազինությամբ ջախջախեց հայերի հերոսական դիմադրությունը Արցախի տարածքում:

Արդյո՞ք մեր վրդովմունքն այն ժամանակ այս աստիճանի էր, արդյո՞ք կիրառվեցին միջազգային տնտեսական պատժամիջոցներ, այն դեպքում, երբ այնտեղ նույնպես թիրախավորված էր ազատությունը: Հակառակ նրա, որ հայ ժողովուրդը մեզ համար եղբայր ժողովուրդ է, հակառակ նրա, որ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի պատմության մի մասն է կազմում, հակառակ այս ամենի, մենք բոլորս նույն հակազդեցությունը ցույց չտվեցինք:
Սա մտածելու տեղիք է տալիս:

Մեր անելիքը միայն Միսաք Մանուշյանին մեծարելը չի, մենք պարտականություն ունենք Հայաստանի նկատմամբ: Այդ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ է տառապել: Մենք պատասխանատու ենք նաև ֆրանսահայ համայնքի առաջ, և այդ պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի Մանուշյանին Պանթեոնում վերահուղարկավորելով: Մանուշյանի հիշատակը մենք կհարգենք միայն այն դեպքում, երբ Հայաստանի կողքին կանգնենք մշտապես, երբ նրա շուրջ գտնվող ուժերը փորձեն հարձակվել Հայաստանի վրա:

Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել հայ ժողովրդին ամեն անգամ, երբ Հայաստանը վտանգի ենթարկվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր