Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

19 մար 2022 14:55

Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին. Մոսկվան էներգամատակարարումը երբեք չի օգտագործել որպես ճնշման գործիք

Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ և միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ լեգիտիմ պատժամիջոցների ճնշման վերաբերյալ պատասխան պատժամիջոցների հարցը մշակում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ Պարամոնովը նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Մոսկվան, նրա խոսքով, էներգամատակարարումը երբեք չի օգտագործել որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել ածխաջրածինների մատակարարման իրենց պարտավորությունները:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Եվրոպայում ռուսների դեմ սկսված պայքարը բացահայտ ռասիզմ է: Նա միաժամանակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ջանքերը, որն Ուկրաինայի իրադրության հարցը հասկանալու և սեփական կարծիքը կազմելու անկեղծ շահագրգռվածություն է դրսևորել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր