Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 մար 2022 11:40

Հայաստանը նոր սրման շեմին.Լավրովի այս հեռախոսազրույցները բավական տարօրինակ են թվում, որից հետո Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի երկու գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման հարցը։ Արարատ Միրզոյանը, ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Լավրովին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Ընդ որում Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության կարգավորման գործընթացի կարգավորման հարցը։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Լավրովը քննարկել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրի դրույթների կյանքի կոչման հարցը, ժամացույցների ճշտում է տեղի ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական պլատֆորմի հետագա աշխատանքի շուրջ։


Այն, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված է լինում մեկ օրում հեռախոսազրույց ունենալ հարավկովկասյան երկու պետությունների արտգործնախարարների հետ, վկայում է, որ իրավիճակը մեր տարածաշրջանում ամենևին էլ հանգիստ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են սառեցված հակամարտության փուլում, որը ամեն րոպե կարող է վերածվել լայնածավալ դիմակայության, ինչը, նշենք, լրացուցիչ գլխացավանք կարող է հարուցել Ռուսաստանի համար։


Այս առումով տարօրինակ է նաև Հայաստանի իշխանությունների պահվածքը, որոնք շփումներ են ունենում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այս պահին Ռուսաստանի հետ սառը պատերազմի մեջ գտնվող Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ, փորձում են հարցեր լուծել և սեփական օրակարգը առաջ մղել։ Ռուս-ուկրաինական պատերազմում ստեղծված իրավիճակի պայմաններում, երբ Հայաստանը ձեռնպահ է քվեարկում Ռուսաստանի նախաձեռնություններին, Լավրովի այս հեռախոսազրույցները բավական տարօրինակ են թվում և կարող են լուրջ խնդիրներ հարուցել Հայաստանի Հանրապետության համար։ Այդ հեռախոսազրույցներից հետո, արդեն երեկ երեկոյան, Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր