«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մար 2022 11:13

Տեսանյութ.Ռուսական Սու-34-ն հակառակորդի թիրախները ոչնչացնելուց առաջ երկնքում պատկերել է խորհրդանիշZ տառը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռների անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտներն ու զինտեխնիկան։ Պարզված ցամաքային թիրախների գործնական ռմբակոծումն իրականացվել է առանձին-առանձին միջին բարձրություններից։ Ճշգրիտ հարվածով խոցվել են զինտեխնիկայի կայանատեղիներ, զրահատեխնիկա, զինամթերքով պահեստներ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Առաջադրանքը կատարելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ։

ՌԴ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, որ կործանիչը հակառակորդի թիրախներին հարվածելուց առաջ երկնքում պատկերում է Z տառ, որը, ինչպես գրում է BBC-ն, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն աջակցության համընդհանուր խորհրդանիշն է: Այն կարելի է տեսնել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև Ռուսաստանի քաղաքներում գովազդային վահանակների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր