Մարդասիրական օգնության անվան տակ Ուկրաինա է բերվել պրեմիում դասի ռուսական սև խավիար

Բեռնատարն Ուկրաինա է մտել մարտի 22-ին Յագոդին անցակետով (Վոլինի շրջան), որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանին, հայտնում է Kordon Telegram ալիքը։
«Մարդասիրական օգնության քողի տակ բեռնատարը պարենային ապրանքների խմբաքանակ է բերել Գերմանիայից և Իտալիայից: Այս «մարդասիրական օգնությունը» տրամադրվել է «Աջակցություն Ուկրաինայի բազմաբնակարան շենքերի համասեփականատերերի ասոցիացիաների զարգացմանը» ՀԿ-ի կողմից, որը վերահսկում է 8-րդ գումարման Վոլինի շրջանային խորհրդի պատգամավոր Ա.Գ. Կուզյուրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք տեղեկություններ չենք հրապարակում մեքենաների, գլխավոր գործող անձանց և պահեստների հասցեների մասին, բայց ողջույններ ենք ուղարկում Վոլինի մաքսատանը և պատգամավոր Ա. Գ. Կուզյուրային։ Ամո՛թ ձեզ, պարոնայք։ Պատերազմում փող աշխատել չի՛ կարելի», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։