Իրանից զենք Սիրիային՝ մարդասիրական օգնության քողի ներքո՞
Իսրայելը չի վարանի հարվածել ցանկացած զենքի, որը Իրանը ուղարկում է Սիրիա մարդասիրական օգնության քողի ներքո՝ այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքների ֆոնին: Սաուդյան Elaph թերթին ասել է իսրայելցի մի անանուն ռազմական պաշտոնյան:
Աղբյուրը հավելել է, որ կան հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Իրանը մտադիր է օգտվել ճգնաժամից՝ «Հզբոլլա»-ին և Սիրիա զենք և ռազմական տեխնիկա ուղարկելու համար։
Պաշտոնյան նաև պատասխանել է այն հայտարարություններին, թե Իսրայելը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային՝ հայտարարելով, որ Իսրայելը նման հարցումներ չի ստացել, և որ հաղորդագրությունները, ըստ երևույթին, հրապարակվել են Իսրայելին ներքաշելու այնպիսի հարցերի մեջ, որոնք «իր հետ կապ չունեն»։ Պաշտոնյան ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է օգնություն ցուցաբերել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, եթե նման խնդրանքով դիմեն։
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից մի քանի օր անց վայրէջք կատարեցին հումանիտար օգնությամբ իրանական մի քանի ինքնաթիռ։ «Հզբոլլա»-ն և Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինյալները նույնպես միացել են Սիրիայում աղետի հետևանքով մարդասիրական ջանքերին, գրում է Jerusalem Post-ը: