Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու          ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ       Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում    

25 մար 2022 14:20

Ժիրինովսկին չի մահացել․ Պետդումայի խոսնակ

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը։


ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Վոլոդինն ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է, և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:


«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է։ Նրան այսօր համակարգչային տոմոգրաֆիա են արել»,-ասել է Վոլոդինը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Mash թելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ Ժիրինովսկին մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր