Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

28 մար 2022 10:17

Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխ գյուղից, չի համապատասխանում իրականությանը, շարունակում են մնալ այնտեղ

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ դիրքերում Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում Ղարաբաղում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարությունում նշել է մի քանի կետեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես Փառուխ գյուղի դիրքերում և դրանք մերձակա բարձունքներչում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը: Մեր բանակն ամբողջովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը, հետեւում է հաղորդագրությունից:

Գերատեսչությունում ընդգծել են, որ «իրականությանը չի համապատասխանում ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, և որ ադրբեջանցի զինվորականների շրջանում վիրավորներ կան», փոխանցում է Интерфакс-ը:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը դուրս են բերել իրենց ստորաբաժանումները Փառուխ գյուղի շրջանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր