ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

30 մար 2022 11:30

Այստեղ ՌԴ- ի համար երկրորդ ճակատ բացելն Ադրբեջանի և Թուրքիայի համար կլինի վերջը. նրանք պարազապես կանհետանան աշխարհի քաղաքական քարտեզից

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածն իր պաշտոնական կայքում առ այս պահը չի հերքել «Wargonzo» նախագծի հայտնած տեղեկությունը` մարտի 24-ին հրապարակված նաև հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների կողմից (Megainfo24.am , Aravot.info  , Armdaily.am , ըստ որի, «վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են թռչում զենքով բեռնատար ինքնաթիռներ», և որ «Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից մուտք գործել Սյունիքի և Արարատի շրջաններ»։

Արցախի ՊՆ նույնպես առ այս պահը չի հերքել մարտի 28-ի, լույս 29-ի գիշերը, օրվա սկզբին Armday.am կայքի հրապարակումն  առ այն, որ, ըստ իր աղբյուրների, «Հակառակորդը մեծաթիվ զինտեխնիկա է կուտակել Արցախի սահմանին», և որ թշնամու շարժ և զինտեխնիկայի կուտակում է նկատվել է վերջին օրերի հակամարտության հատվածի մոտակայքում և «շփման ողջ երկայնքով»։

Քանի որ հերքումներ չկան, կարելի է մտածել, որ վերոնշյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, մանավանդ, որ դրանք համահունչ են «Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդ» կոչվածի 28.03.2022թ. հայտարարությանը :

ԱԽ կոչվածի հայտարարության համաձայն, «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»:

Ըստ նույն հայտարարության, ԱԽ-ն իր «նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված»: Բացի այդ, «Անվտանգության Խորհուրդ» կոչվածը փոխանակ առկա վտանգավոր կամ պայթյունավտանգ իրավիճակի վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության, ՀԱՊԿ-ի ուշադրությունը հրավիրելու, միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել «Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա» (ընդգծումները` մերը): Մինչդեռ, բացի մանկուրտներից, բոլորը լավ հիշում են «միջազգային հանրություն» կոչված այդ պոռնկի վարած քաղաքականությունը (հայտարարությունները, հանցավոր անգործությունը և այլն) 2020թ. քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո…

ԱԽ-ն իր հայտարարությունում նշել է նաև տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի և էթնիկ զտման վտանգի մասին:

Ըստ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկի գրառման , «Թշնամին մեծաթիվ տեխնիկա է կենտրոնացրել Մարտակերտի ուղղությամբ, Փառուխի մոտակայքում և Նախիջևանի հատվածում»:

Wargonzo-ի հայտնած տեղեկությունը ներկայացրած լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, «մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը շեղված են դեպի Ուկրաինայում ռազմական գործողությունները, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարվածներ հասցնել»։

Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը կամ Ադրբեջանն ինչ- որ լուրջ բանի է պատրաստվում, միաժամանակ չենք կարող պնդել, որ Ադրբեջանն անպայման կգնա Սյունիքի, Արարատի մարզեր կամ Ստեփանակերտ ներխուժելու քայլին` այդպիսով Ռուսաստանին հարկադրելով իր դեմ ռազմական ուժ կիրառել ու սադրելով ռուս- թուրքական պատերազմ, ավելի ճիշտ, պատերազմ թուրք- ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև:

Վերոնշյալի առումով վերջնական որոշումը հավանաբար կախված կլինի արտաքին քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական զարգացումներից` անմիջականորեն կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության, դրա հնարավոր հանգուցալուծման, ԱՄՆ (Արևմուտք)- Ռուսաստան հարաբերությունների հետ:

Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինան` հանձին իր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային օրերս կոչ է արել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել: Վրաստանը հրապարակայնորեն քննադատել է այդ կոչը և մերժել այն, Մոլդովան նույնպես չի գնա իր համար անհարկի և կործանարար նշված խելահեղությանը…

Իսկ Ալիև՞ը… Ալիևը ոչ թե Ուկրաինայի կոչին հետևելով (միայն արտաքուստ կարող է այդ տպավորությունն առաջանալ, մինչդեռ առկա կլինի ընդամենը շահերի համընկնում), այլ ԱՄՆ-ի, Արևմուտքի ստվերային պահանջով կարող է տրվել տվյալ գայթակղությանը` վստահ, որ ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ միասին և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի լայն աջակցությամբ է պատերազմելու Ռուսաստանի դեմ: Եթե դա Ռուսաստանի, Արցախի և Հայաստանի համար շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, ապա Ադրբեջանի և Թուրքիայի համար, կարելի է վստահաբար ասել, կլինի վերջը. նրանք պարազապես կանհետանան աշխարհի քաղաքական քարտեզից:
livenews.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր