Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում
«Ութ տարի առաջ այս օրն այս շենքում ՀՀ վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ՝ այն հույսով, որ բարեկեցություն և խաղաղություն է բերելու՝ Հայաստանին և Արցախին։ Ութ տարվա ընթացքում նա խոստացել է մեզ, որ երկիրը ունենալու է արդար համակարգ, լինելու է բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ապրել և անվտանգ, ինչպես նաև՝ խոստացել է բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում հնարավորություն կունենան լավ ապրել, չլքել գյուղերը, հարյուրավոր են եղել նրանց խոստումները։ Անցել է ութ տարի, նույն փողոցում ենք կանգնած, գրեթե ոչինչ չի փոխվել, միայն երկիրն է փոքրացել։ Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ։ Բարեկեցություն խոստանալով՝ ամեն ընտանիքի համար բերեց 10000 դոլար վարկ, հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց երկուսով, ծայրահեղ աղքատությունը չհաղթահարվեց, բայց այս ընթացքում իրենք իրենց միլիարդավոր պարգևավճարներ բաժանեցին, ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, բոլոր ՔՊ-ականները պաշտոններ ստացան։ Ութ տարի հետո, մարդկանց հույսերից հետո շահել է մեկ խմբակ, իսկ հայ ժողովուրդն ինչին հասել է՝ հասել է իր աշխատանքով»Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
