Շվեդիայի օդային տարածքը խախտած ՌԴ ինքնաթիռները զինված են եղել միջուկային զենքով , այն դիտարկել են որպես գիտակցված գործողություն

Նշվում է, որ միջադեպը կանխամտածված գործողություն էր՝ Շվեդիային ահաբեկելու նպատակով։
Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտի 2-ին Կալինինգրադի ավիաբազայից օդ է բարձրացել ռուսական չորս ինքնաթիռ։ Երկու Սու-24 գրոհային ինքնաթիռներին ուղեկցել են երկու Սու-27 կործանիչներ։ Գրոհայինները, TV4-ի աղբյուրների տեղեկատվությամբ, զինված են եղել միջուկային զենքով։
«Ուկրաինայի պատերազմի պատճառով Շվեդիայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են պատրաստականությունը և նախապես նկատել են, որ ռուս օդաչուները ուղևորվում են դեպի Գոտլանդ… Շվեդիայի օդային տարածքի խախտումը տևել է մոտ մեկ րոպե։
Ի պատասխան՝ երկրի օդուժը բարձրացրել է երկու JAS 39 Gripen կործանիչներ։ Հենց այդ ժամանակ հաստատվել է, որ ռուսական ինքնաթիռները զինված են եղել միջուկային մարտագլխիկներով»,- հստակեցրել է հեռուստաալիքը։ Շվեդիայի զինված ուժերը չեն մեկնաբանում այս տեղեկությունը, սակայն նշում են իրավիճակի լրջությունը:
«Մենք սա գնահատում ենք որպես գիտակցված գործողություն: Սա շատ լուրջ է, հատկապես այն պատճառով, որ նրանք պատերազմող երկիր են»,- ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Կարլ-Յոհան Էդստրեմը։