Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

01 ապր 2022 11:10

Մեծ Բրիտանիան ավելի է խառնում քարտերը, քան ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռևս համաձայնագիր չկնքել ՌԴ-ի հետ

Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում, քան ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռևս համաձայնագիր չկնքել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ուրբաթ  օրը գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։


Ըստ պարբերականի՝ Լոնդոնը մտահոգված է Վաշինգտոնի, Փարիզի և Բեռլինի՝ Ուկրաինային Կրեմլին զգալի զիջումների  մղելուցպատրաստակամությամբ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն կիսում դաշնակիցների ցանկությունը՝ հասնել ռուս-ուկրաինական համաձայնագրերի կարճաժամկետ կնքմանը, քանի որ կարծում են, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան «կհայտնվի ամենաուժեղ դիրքերում»։


Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացման օգտին, քանի դեռ «ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան, ներառյալ Ղրիմը»։


Երեքշաբթի օրը Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը, այս նախաձեռնությունները դիտարկելուց հետո, հանդես կգա հակաառաջարկներով։ Բացի այդ, ինչպես նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ անցկացնել: Բացի այդ, ռուս զինվորականները, նրա խոսքով, կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր