Տեսանյութ.Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով...այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն,զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի...

«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,-ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով` «Եռաբլուր»-ի մեղավորները անարգել մտնում են, պղծում են «Եռաբլուր»-ը:
«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: ՄԻնչեւ ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասաց նա:
Պավլիկ Մանուկյանը նշեց, որ խաղաղության դարաշրջան չի լինելու. «Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով, չի լինելու: Երբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը նախկինները եւս»: