«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

05 ապր 2022 10:00

Արցախում վիճակը բարդանում է, աճում է հուսահատությունը. տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում և նոր դիրքեր զբաղեցնում, մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական ելույթից հետո:


Կառավարության վերջին նիստում նրա խոսքից հետո Արցախում արտագաղթի տրամադրություններն աճել են, մարդիկ հասկացել են, որ Հայաստանն այլևս իրենց անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է տնօրինել իրենց ճակատագիրը` առանց իրենց կամքը հարցնելու: Արցախի իշխանություններն էլ թեև շարունակում են հաճոյանալ Փաշինյանին, սակայն հասկանում են, որ Արցախի ու Հայաստանի շահերն օրեցօր միմյանցից հեռանում են: Գիտակցում են, որ իրենք միայնակ կանգնած են դժվարին մարտահրավերների առջև` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին: Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, ստիպված են փոխել կառավարման և պետական միջոցները ծախսելու առաջնահերթությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր