Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

05 ապր 2022 16:15

Աբրամովիչը կանգնել է խնդրի առաջ , իր հարուստ ընկերներից ոչ մեկը 1 մլն դոլար պարտք չի տրամադրում՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար

Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը փորձում է իր հարուստ և ազդեցիկ ընկերներից մեկ միլիոն դոլար պարտքով վերցնել, քանի որ Արևմուտքը նրա ակտիվները սառեցրել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին: Այս տեղեկությունը հայտնում է pagesix.com կայքը:

Այդ գումարը նրան անհրաժեշտ Է իր բազմաթիվ շքեղ զբոսանավերի անձնակազմերին վարձատրելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ յուրաքանչյուր զբոսանավի համար շաբաթական անհրաժեշտ է 750 000 դոլար:

Նշվում է, որ Աբրամովիչը մշտապես աստղային հավաքներ ու խնջույքներ է կազմակերպել իր զբոսանավերի վրա՝ հրավիրելով Հոլիվուդից, Ուոլ Սթրիթից և տեխնոլոգիական ոլոտից ազդեցիկ ընկերներին: Սակայն այժմ նրա շրջապատի ներկայացուցիչները չեն շտապում պարտքով գումար տալ:

«Ռոմանն իր ամենամտերիմ ազդեցիկ ընկերներին խնդրում է մեկ միլիոն դոլար պարտքով տալ: Նա ասում է, որ երբեք չի ուշացրել անձնակազմի վճարները, ինչը շաբաթական 750 000 դոլար է, բայց ակտիվների սառեցված լինելու պատճառով, այժմ չի կարող վճարել աշխատողներին»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:

Աղբյուրը հավելելէ, որ Աբրամովիչը դիմել է այդ թվում նաև հոլիվուդյան պրոդյուսեր, ռեժիսոր Բրեթ Ռաթներին, ինչպես նաև Ռոթշիլդ ընտանիքին, որոնք, օլիգարխների հետ ընկերություն անելով հանդերձ, չեն համաձայնել գումար տալ, քանի որ կամ կանխիկ այդ գումար չունեն կամ չգիտեն՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ պատժամիջոցների տակ գտնվող օլիգարխին օգնելը:

Նշվում է, որ հակառուսական պատժամիջոցների ֆոնին Միացյալ Թագավորությունն ու Եվրամիությունը սառեցրել է 14,3 մլրդ դոլար կարողության տեր Աբրամովիչի ակտիվները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր