Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

05 ապր 2022 16:36

Տեսանյութ.Սպանողին էլ 15 տարի տաս, ոտք բռենողի՞ն էլ, Ու՞ր է բա այդ ցմահը.դաժանաբար սպանված կուրսանտի հայր

7 տարի առաջ դաժանաբար սպանված կուրսանտ Հայկ Բարսեղյանի ծնողները մեղմ են համարում մեղադրյալների համար դատարանի սահմանած պատժաչափը։
« Գոնե մարդասպանին, ով անձամբ սպանել էր իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թևոսյանն է եղել, գոնե իրեն 20 տարով, 25 տարով կամ ցմահ ազատազրկման դատապարտեին։ Ոնց կլինի՝ անձամբ սպանողին էլ 15 տարի տաս, ոտք բռենողին էլ»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ համաձայն չէ դատավճռի հետ, բողոք կներկայացվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է կուրսանտի սպանության գործով դատավճիռը, համաձայն որի՝ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։
Հայկազ Բարսեղյանի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեպքից հետո բոլորն ասում էին, որ խիստ պատիժ է սահմանված, արդար դատավարություն է լինելու, բայց նման բան չէր մտածում։
«Ինձ միշտ ասում էին, որ պարոն Հարությունյանն այն դատավորն է, որն արդար վճիռ է կայացնելու, բայց այս պահին սա անարդար վճիռ էր։ Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանում էլ ինչ ձևի հանցագործություն պետք է լինի՝ դաժան, որ դա արժանանա ցմահ կամ 25 տարի, 20 տարի ազատազրկման։ Դուրս է գալիս՝ նախկին ժամանակներում վճիռներ, որ կայացվել են, ավելի արդար է եղել, քան երբ կատարվում է այս իշխանության օրոք։ Ես անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ էլ եմ հանդիպել, խոսել, նույնիսկ ասացի՝ օրենք ընդունենք, որ սենց դեպքերում ամբողջ ընտանիքը համարվի դավաճանի ընտանիք, ասում է՝ որ ցմահ ենք տալիս, ուրեմն դավաճան են էլի։ Ու՞ր է բա այդ ցմահը»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ ինքը նման բան չէր սպասում, 7 տարիների ընթացքում իրեն հանգստացրել են, ասել, որ լավ է լինելու, բայց ամեն ինչ այսպես եղավ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր