Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

12 ապր 2022 14:03

Դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավոտմատ մի անգամ չի բռնել և փախել է.Արցախի դրոշը խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք...

Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Դիտարկմանը, որ դրոշը պետական խորհրդանիշ է, Ասլանյանը ասաց․


«Դե խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում պետք է լինի, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է։ Դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում, ձեր առաջ այն մարդն է կանգնած, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս  երկրի համար, իսկ այդ դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավոտմատ մի անգամ չի բռնել և փախել է։ ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ, եթե ամեն մեկը վերցնի ու ինչ-որ իր մտքով անցնում է, տնկի այնտեղ, ինչ կլինի,  ամբիոնը դրոշի տե՞ղն էր»,- ասաց Ասլանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր