Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

12 ապր 2022 15:09

Հայաստանում դոլարն արժեզրկվում է աննախադեպ աստիճանի, ինչո՞վ է դա պայմանավորված

Շատերը նկատեցին, որ երեկվանից դոլարը Հայաստանում կտրուկ էժանացավ, հատելով հոգեբանական 470 ցուցանիշը: Այսինքն` փոխանակման կետերում մեկ դոլարի դիմաց տալիս են 470 դրամ: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ, և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, մեկ դոլարի գինը հասավ նույնիսկ 520 դրամի:

Ֆինանսական փորձագետների կարծիքով դոլարի կտրուկ էժանացումը պայմանավորված է այդ նույն դոլարի պահանջարկի կտրուկ նվազմամբ  Ռուսաստանում: Բանն այն է, որ ռուսական այն ընկերությունները/հիմնականում վառելիքահումքային ոլորտի/, որոնք իրենց ապրանքը վաճառելուց հետո իրենց եկամուտի 80 տոկոսը դոլարով, կամ եվրոյով  պիտի պարտադիր վաճառեն ռուսական բորսայում, հայնտնվել են դժվարին վիճակում: Քանզի պարզվել է, որ ռուս ներկրողների մոտ այլևս դոլարի կամ եվրոյի պահանջարկը կտրուկ նվազել է: Քանի որ իրենց առաջ փակվել են արևմտյան շուկաների մեծ մասը: Որի արդյունքում դոլարի պահանջարկը ռուսական շուկայում կտրուկ նվազել է: Ռուսաստանում ռուբլու խիստ արժևորում թույլ չտալու համար, նույնիսկ վերացրեցին 12 տոկոսանոց կոմիսսիաները, բորսայում դոլար գնելու համար: Ավելին, օրերս Ռուսաստանի ԿԲ-ը տոկոսադրույքը 20-ից իջեցրեց մինջև 17 տոկոսի չափով: Սակայն փորձագետների կարծիքով նույնիսկ այդ պարագայում ռուբլու արժևորումը հնարավոր չի լինի կանգնեցնել: Ինչը, ըստ նրանց, կարող է ազդել Ռուսաստանի բյուջեի հավաքագրման վրա:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ռուսական շուկայում արմատական փոփոխության արդյունքն իր ազդեցությունն է թողել նաև մեր վրա:

Հայաստանում արտաքին ներդրումները չեն աճել, արտահանումն չի աճել, սակայն դոլարն արժեզրկվում է աննախադեպ աստիճանի, ինչը վկայում է այն մասին, որ սույն գործընթացը կարող է ոչ թե ժամանակավոր բնույթ կրել, այլ շարունակական լինել, որի արդյունքում Հայաստանի տնտեսության դոլարիզացման աստիճանը կարող է էապես նվազել:
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր