ԱԱԾ տնօրենը Փաշինյանի հրահանգով Արայիկ Հարությունյանին որոշակի «մեսիջներ» է հղել, ճնշո՞ւմ են նրան

Սա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Արցախի նախագահը ինչ-որ չափով կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»: Ի դեպ, Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ տեղում նշյալ այցի հետ են կապում նաև այն հանգամանքը, որ չնայած Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կողմ է քվեարկել ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությանը, սակայն այդ խմբակցության պատգամավորների ելույթները այն սուր ու հասցեական շեշտադրումները չեն ունեցել, որ, մեր հավաստի տեղեկություններով, ի սկզբանե նախատեսված է եղել: Արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում: