Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ստանձնել է Իրանի քաղաքականության ղեկավարումը          Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ       Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին    

18 ապր 2022 10:34

Փաշինյանն ընտրել է պետականության ինքնասպանության ճանապարհը, որը կդառնա պատմական պահ, եթե Ռուսաստանը պարտվի

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից։ Ու եթե Փաշինյանն իր հակառուսական ընտրությունը արդեն կատարել է եւ հիմա երկրորդ՝ ինքնասպանություն նշանակող կապիտուլյացիայի ստորագրումը միայն ժամանակի հարց է, ապա հայկական Լեռնային Ղարաբաղի կյանքը հիմա ուղղակիորեն կախված է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգումից, որը սկզբունքորեն կարող է բացառվել, եթե մենք (այսինքն՝ Ռուսաստանը/)Ուկրաինայում պարտվենք։ Սա ամենագլխավոր բանն է, որ պետք է իմանան ԼՂ-ում։ Եւ այնտեղ դա առավել քան լավ գիտեն։ Եւ պետք է իմանան նաեւ Երեւանում, սակայն Փաշինյանն ընտրել է պետականության ինքնասպանության ճանապարհը, որը կդառնա պատմական պահ, եթե Ռուսաստանը պարտվի»։

Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր