Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք          Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է       Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»    

18 ապր 2022 11:17

Իրավիճակը ծայրահեղ է.Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է. Հացադուլ հայտարարած երիտասարդներ

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարելու որոշումը կայացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունից հետո։

«Որոշիչ ազդակը, որ մեզ բերել է այս քայլին, Արցախի ԱԺ հայտարարություն է։ Մինչ այդ եղել են  մտահոգություններ, հայտարարություններ, բայց, կարծում ենք, որ ամենաազդեցիկն իր նշանակությամբ ու ծավալներով այդ հայտարարությունն է»,-  լրագրողներին ասաց Արթուր Ավագյանը։

Նրա գնահատմամբ, այն շատ լուրջ հայտարարություն է ու դրան պետք է արձագանքել համարժեք։

«Բավարար չէ միայն  մտահոգությունները կիսել ընկերների հետ, փաբերում այդ մասին դատողություններ անել,  ֆեյսբուքում դատավորի  պատմուճանը հագնել, սրան դատել, նրան դատել և գնալ քնել»,- նշեց Արթուրը։

Նրա խոսքով, իրենց այս քայլը հիմնականում ուղղված է երիտասարդությանը, առանց բացառելու մնացած հայրենակիցներին, ովքեր մտահոգ են, քանի որ  ունեն մեծ պոտենցիալ, ինտելեկտ, բայց այդ ուժն այս պահին պարզապես անդորրության է տրված։ 

«Հայրենասիրությունը, հայրենիքը բացարձակ արժեք է։ Մենք մարմնավորում ենք այդ մտահոգությունը, այն հետևանքը ու արդյունքը, որ կարող է լինել այս ամեն ինչի վերջում, լինելու է  պատմության այն վատ կրկնությունը, որ մենք ունեցել ենք և ազգային ինքնության շատ լուրջ  խնդիր  է լինելու»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ այն, ինչ իրենք անում են, ակցիա չէ, ռեակցիա է, չեն պատրաստվում ինչ-որ աշխարհաքաղաքական գնահատականներ տալ, ով է սխալ, ով ճիշտ, այլ ասում են կա արարք և այդ արարքին պետք է արիական պատասխան տալ։

Նվեր Կիրակոսյանը նախ խնդրեց, որ քիչ շահարկել իրենց՝ պատերազմի մասնակից լինելը, ինչն իրեն միայն բարոյական իրավունք է տալիս ինչ-որ հարցերի շուրջ բարձրաձայնել իր դիրքորոշումը. «Եկեք խոսենք՝ որպես մտահոգության մարմնավում։ Մենք հացադուլ ենք հայտարարել, որն ուղղված է երիտասարդությանը։ Իմաստն այն է, որ թմբիրից դուրս գան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին պետք է լինի համարժեք ռեակցիա։ Մեր կարծիքով,  իրավիճակը ծայրահեղ է»։ 

Արթուր Ավագյանն ասաց, որ այս իշխանություններն ու իրենց  համալիր գործունեությունը հակասում է իրենց մտահոգություններին, բայց իրենց նպատակը երիտասարդությանն ասել է, որ պետք է համարժեք արձագանքել իրավիճակին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր