Տեսանյութ.Փաշինյանի «դուխով» գլխարկը հայտնվել է գետնին,այսօր ստիպում է այդ գլխարկը հանել և մուրալ՝ այսօր խաղաղություն, վաղը՝ կյանք

«Խաղաղություն երբեք հնարավոր չէ մուրալ, խաղաղություն հնարավոր է միայն պարտադրել։ Ավելին՝ այդ խաղաղությունն ինքը չի մուրում հայ ժողովրդի համար, բացառությամբ՝ իր և իր ընտանիքի կյանքի և առողջության համար, իր թալանը վայելելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլորս էլ հասկանում ենք. որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ցանկություն չունեն մեզ հետ խաղաղություն ունենալու, տեսնում ենք Ադրբեջանի նախագահի ամբարտավան պահվածքը, իսկ այս մարդը մեզ պարզապես ցանկանում է դարձնել մուրացկան։
«Այսօր ստիպում է այդ գլխարկը հանել և մուրալ՝ այսօր խաղաղություն, վաղը՝ կյանք, հաջորդ օրը՝ սնունդ։ Այդ հպարտությունն ինքը տարավ միայն մեկ գործողության համար՝ մարդկանց մուրացկան դարձնելու։ Ես պատրաստ չեմ լինել մուրացկան»,- նշեց Պողոսյանը։