Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

20 ապր 2022 13:35

Տեսանյութ .Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝Շառլ Միշելը կաշառք է առաջարկում՝ Արցախը հանձնելու դիմաց

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում էր, թե միջազգաին հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի ինքնորոշման հարցում նշաձողը, դա հենց նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և դրա գինն այն կաշառքն է, որը նախօրեին հրապարակավ առաջարկեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անդրադառնալով օրեր առաջ Փաշինյան-Միշել հանդիպմանն ու Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյին՝ այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Շատ պարզ իրավիճակում ենք հիմա, ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ Արցախի բնակչության ցեղասպանություն և ՀՀ ինքնիշխանության փուլային կորուստ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի հեռացում»,-ասաց Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր