Moderna պատվաստանյութի մոտ անսպասելի կողմնակի էֆեկտ են հայտնաբերել

Գիտնականները կլինիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներից իմունային բջիջների եւ արյան շիճուկի նմուշներ են վերցրել։ Խմբերից մեկում անալիզները ստացվել են
նախքան կամավորների՝ Pfizer եւ Moderna պատվաստանյութերի առաջին եւ երկրորդ չափաբաժինները ստանալը, իսկ մյուս խմբերում՝ տարբեր ընդմիջումներով պատվաստումից հետո:
Ինչպես պարզվել է, Pfizer եւ Moderna պատվաստանյութերում օրգանիզմի արձագանքը պոլիէթիլենգլիկոլի մոլեկուլների նկատմամբ էապես տարբերվել է․ Moderna պատվաստանյութն օգտագործելիս հետազոտվողների մոտ էապես ավելացել է արյան մեջ պոլիէթիլենգլիկոլի նկատմամբ հակամարմինները:
Այս պահին գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել այս կապը, քանի որ դա կօգնի հասկանալ՝ ինչն է նման ռեակցիա առաջացրել եւ որքանով է այն վտանգավոր առողջության համար։