Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

21 ապր 2022 14:54

Երեք համակարգ լծվել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինվորին պատժելու գործին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական կոմիտեն 2 հոդվածներով քրեական գործ է հարուցել առողջական լուրջ խնդիրներ ունեցող շարքային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի դեմ, ավելին նրան կալանավորել են։ Նրան մեղադրում են դասալքության և սիմուլյանտության մեջ։ 3 օր առաջ Արմավիր ՔԿՀ-ից զինծառայողին ծանր վիճակով, բարձր ջերմությունով տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և այս պահին այնտեղ է, նրա վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության։ Մայրն ասում է, որ 1 տարի 2 ամիս ծառայության ընթացքում որդին առնվազն մեկ տարին անցկացրել է հոսպիտալներում և հիվանդանոցներում, մանկուց տառապել է աղիքային հիվանդություններով, ունի էռոզիաներ և այլն։ Մայրն ասում է, որ որդու վիճակն այնպիսին է, որ ուժը չի պատում հանձնարարությունները կատարել, կծկումներ ու ցավեր է ունենում։
Դասալքությունը ևս կապված է առողջական վիճակի հետ, մի քանի անգամ տուն է եկել, երբ հիվանդությունը սրվել է։ Նշեմ, որ զինվորը կամավոր է մեկնել բանակ՝ անտեսելեվ հիվանդությունը։ Ու հիմա 3 համակարգ՝ ՊՆ, դատախազություն և քննչական կոմիտե հիվանդ զինվորին պատժելու գործին է լծվել։ Այսպես են պայքարում անպաշտպան, սոցիալապես ծայրահեղ պայմաններում գտնվող ընտանիքի դեմ։ Մայրը նույնիսկ ի վիճակի չէ դիետիկ սնունդ հասցնել որդուն, տանն ունի նաև երկու հաշմանդամ անչափահաս երեխաներ։ Ավելացնեմ նաև, որ բանակում խիստ մոդայիկ է հիվանդ զինվորներին սիմուլյանտներ անվանել և կան այսպիսի դեպքեր, երբ մահվան ելք են ունեցել։ Սա է մեր իրավապահ մարմինների դեմքը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր