Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

22 ապր 2022 12:50

Այժմ Ղարաբաղի հարցով «ոչ մի Մինսկի խումբ գոյություն չունի»,՛շուտով նշելու է իր 30-ամյա հոբելյանը և թոշակի է գնալու

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել, այժմ Ղարաբաղի հարցով «ոչ մի Մինսկի խումբ գոյություն չունի»: Այդ մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ընթացող համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Լրագրողներն ինձ հաճախ են հարցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ է ունենալու այդ կառույցը հետպատերազմական ժամանակահատվածում: Ես պատասխանել եմ, որ նրանք շուտով նշելու են իրենց 30-ամյա հոբելյանը և թոշակի են գնալու»,-շեշտել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր