ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 ապր 2022 12:17

Բրիտանիան Ուկրաինա է տեղափոխել դիվերսիոն և պարտիզանական պատերազմի բարձր որակավորման մասնագետներից բաղկացած խմբեր

Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (SAS) դիվերսիոն և պարտիզանական պատերազմի մասնագետներից բաղկացած առնվազն երկու խումբ է տեղափոխվել Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի օդային բրիգադի տաղակայման վայրում։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցը՝ հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։


«Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ Բրիտանիայի Հերեֆորդ քաղաքից, որտեղ գտնվում է SAS-ի շտաբը, առնվազն երկու խումբ զինվորականներ են տեղափոխվել Լվովի մարզի Բրոդի բնակավայր՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի 16-րդ առանձին բրիգադի տարածք։ Մեկ խմբի կազմը մոտ 8-10 հոգի»,-ասել է աղբյուրը։


Նա պարզաբանել է, որ խոսքը դիվերսիոն-պարտիազանակն գործունեության, ինչպես նաև թշնամական տարածքում աշխատելու համար գործակալներ հավաքագրելու և պատրաստելու ոլորտի մասնագետների մասին է։


Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի զրուցակցի՝ այդ ծառայության աշխատակիցները աշխարհում ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներից են՝ պետական հեղաշրջումների, զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման, քաղաքական գործիչների պատվիրված սպանությունների, գործակալների հավաքագրման, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակների, և ահաբեկչական հարձակումների նախապատրաստման ոլորտում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր