Խարդախությամբ հավաքագրել, Դուբայ է փոխադրել կանանց, վտանգավոր բռնություն գործադրելով, ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել մարմնավաճառությամբ վաստակած գումարներին          «Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից       Մինչև հանրությունը կարողանա տիրապետել համակարգին.Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ    

23 ապր 2022 16:59

Միևնույն է, Ադրբեջանն իր գործն անում է՝ օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել

Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։
Այդ մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված տարածքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։


Նա նշել է, որ օկուպացված Վարանդայում կառուցվելիք գյուղը կունենա շուրջ 1500 տուն։ Ծրագրի իրականացման համար տենդեր կհայտարարվի։


 Հիշեցնենք, որ սույն թվականին փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով արգելվում է, մասնավորապես, օկուպանտ Ադրբեջանի ցանկացած գործունեություն այդ տարածքներում՝ շինարարություն, ներդրում և այլն, որը հակասում է Արցախի օրենսդրությանը։ Հետևաբար, Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացված ցանկացած գործունեություն համարվում է ապօրինի։
armday.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր