Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 ապր 2022 12:10

Ռուսաստանը պահպանել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Ռուսաստան-Հայաստան գագաթնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում պահպանել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Այցի շրջանակում (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի - խմբ.) ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Պրոֆիլային ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ ընկերների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։ Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- ասել է Գոնչարը։
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի ռուսական գազի բազային գինը կմնա 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար:
Սակայն այժմ հայկական կողմը պետք է լրացուցիչ վճարի գազի դիմաց, եթե նրա էներգետիկ արժեքը գերազանցում է 7 900 կկալ՝ 1 խորանարդ մետրի դիմաց, և չպետք է լրացուցիչ վճարի, եթե այն ավելի ցածր լինի (բայց փաստացի այն գրեթե գերազանցում է 8 հազար կկալ, իսկ առանձին ամիսներին հասնում է 8 500-ի)։ Համաձայնագիրը կնքվել է դեռևս 2013 թվականին, սակայն այդ հավելավճարների կիրառումը անընդհատ հետաձգվում էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր