Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել          Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան    

25 ապր 2022 13:17

Մեր պատմությունը մաքուր է, ամաչելու բան չունեն, բոլորը կտեսնեն մեր պատմաբանների բացահայտած փաստերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձին, որում նա իրերը կոչելով իրենց անունով՝ կրկին կիրառել է Հայոց ցեղասպանություն եզրույցը։ Աքարը, բնականաբար, դատապարտել է ԱՄՆ նախագահի ուղերձը՝ ներկայացնելով թուրքական ժխտողական թեզերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
 
«Այս պնդումները ոչ մի հիմք չունեն։ Մենք ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն մեր պատմաբանների բացահայտած փաստերը այս անհիմն պնդումների վերաբերյալ։ Պատմական գործընթացների խեղաթյուրումն ատելության քարոզչության նպատակով անընդունելի է։ Դա չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ ցեղասպանության մասին պնդումները, իբր, չեն արտացոլում իրականությունը։ «Այս մասին կան ԱՄՆ աղբյուրներից կազմված ուսումնասիրություններ։ Անգամ սրանք որևէ կերպ չեն ներառում ցեղասպանություն եզրույթը։ Բայց հիմա ամեն ինչ խեղաթյուրվում է քաղաքական ջանքերով: Մեր պատմությունը մաքուր է, մենք ամաչելու բան չունենք»,- հայտարարել է Հուլուսի Աքարը։
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցել է գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսևերի հետ 3-րդ հետևակային դիվիզիայի մարտավարական հրամանատարական կետ այցի ժամանակ։ Աքարին այստեղ զեկուցել են Իրաքի հյուսիսում ընթացող ռազմական գործողության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր