Էրդողանը դավաճան է անվանել Կարո Փայլյանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ շրջանառելու համար

«Մենք ընկալում ենք օրինագիծը որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»,-ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն պատգամավորի նկատմամբ, «ով խախտել է խորհրդարանի բարոյական և իրավական նորմերը»։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլյանը։
Անկարայի դատախազությունը երկուշաբթի օրը հետաքննություն է սկսել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ՝ Հայոց ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը») պատիժը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։
Թուրքիան կտրականապես հերքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղադրանքները, որի ժամանակ զոհվել է մոտ 1,5 միլիոն մարդ։ Ավելի քան 20 պետություն այս ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը կատարվածը հերթական անգամ ցեղասպանություն է անվանել: