«Մեկին հարվածել են, խեղդող հնարք են կիրառել.»Մոտոցիկլետներով ակցիա իրականացնողներից մի քանիսի բերման են ենթարկել
![](https://www.tert.am/news_images/1265/3794308_1/download_1.thumb.png)
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնեց, որ իրենք հանգիստ ակցիա են իրականացրել, ոչմ ի խախտում թույլ չեն տվել, միացված է եղել «Զարթիր լաո» երգը. «Կորյուն-Աբովյան խաչմերուկին կարմիրբերետավորները լկտիաբար, ուղղակի խուլիգանական ոճով հարձակվեցին տղաների վրա: Նրանցից մի քանիսին հաջողվեց բերման ենթարկել: Հիմա ճշտում ենքէ ոստիկանության որ բաժիններում են նրանք: Տղաները որեւէ ապօրինի գործողություն չէին անում, սադրանքին մոտիկ որեւէ գործողություն չի արվել, քանի որ որոշվել էր, որ ընդամենը իրազեկման ակցիա են իրականացնում:
Տղաները շրջում էին մոտոցիկլետներով, առջեւից գնում էր մեքենա: Այդ մեքենայի միջից բռնի կերպով, ուժ կիրառելով դուրս բերեցին վարորդին, մեքենայում գտնվող անձանց: Չհասնելով մոտոցիկլիստներին, իրենց խուլիգանական վարքագիծը բավարարելու նպատակով բերման ենթարկեցին տղաներին, ինչպես նաեւ մոտոցիկլավարներից 1-2-ին»,-ասաց նա:
Ավելի ուշ Սոս Հակոբյանը գրառում է արել՝ նշելով. «Տղաներից առնվազն մեկին հարվածներ է հասցվել բերման ենթարկելիս, այնուհետև կիրառվել է խեղդող հնարք:
Հանցագործության ապացույցները կներկայացնենք»: