Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Էրդողանն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները       «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մոտ 10 միլիոն դրամի հափշտակություն է եղել    

26 ապր 2022 14:50

Տեսանյութ. Կա խոստովանություն, որ մասսայական սպանություն է եղել.Պահանջում ենք պատժել մեղավորներին. 44-օրյայում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ծնողների ու հարազատների մի մասը ակցիային եկել են սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իրենց հետ բերել են զոհվածների լուսանկարները։
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Այնտեղ ոչ միայն զոհվածների ծնողներն են, այլև նրանց աջակցող քաղաքացիները։ Ծնողներին աջակցում են նաև ընդդիմադիր պատգամավորներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցությունից Ագնեսա Խամոյանը։
Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանն ասաց` արդեն մի քանի հարյուր ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Նա հայտնեց նաև, որ փաստաբանները պատրաստում են դատախազության պատասխանը, որը որոշել է միավորել իրենց բողոքն այլ քրեական վարույթի հետ։
«Կա խոստովանություն, որ մասսայական սպանություն է եղել, մենք պահանջում ենք, որպեսզի գործն առանձին քննվի։ Չենք ցանկանում, որ կողմնակալ որոշում կայացվի։ Մենք ճնշում ենք գործադրելու բոլոր մարմինների վրա, որպեսզի նրանք աշխատեն և պատժեն Փաշինյանին»,- ասաց Անահիտ Մանասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր