Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 ապր 2022 15:18

Տեսանյութ.Լարված իրավիճակ Ազատության հրապարակում, քաշքշոց . ոստիկանները տարել են «Հայրենիք»-ի անդամներին

Ազատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել 5 մեր թիմակիցների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ մասը գտնվում են Ոստիկանության Մաշտոցի բաժնում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք։




Հ.Գ. Դեռ այքանի տվյալներն եմ կարողացել ճշտել


Դոխոյան Վահե


Բոյաջյան Վահագն


Ավետիքյան Վովա


Բադալյան Մարտիրոս»։


Իր հերթին «Հայրենիքի» կուսակցության անդամ Արթուր Թովմասյանը տեսանյութ է հրապարակել Ազատության հրապարակից, որտեղ լարված իրավիճակ է, մեծ թվով կարմիրբերետավորներ կան եւ քաշքշոց է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր