Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 ապր 2022 13:50

Հայաստանի սպասելիքները մեծ էին, կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա կռվի.Վրացի ընկերներից խնդրեցինք փակել օդային և ցամաքային ճանապարհները, նրանք դա արեցին

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք «մեր տարածքում». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով` Հայաստանը շահարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պարտավորությունները, սակայն ՀԱՊԿ մանդատն իրենց տարածքում անդամ երկրներին աջակցելն է։

«Մենք կռվել ենք մեր տարածքում։ Այնպես որ` դա տեղի չունեցավ: Բայց, միևնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, ես հանրությանը բազմիցս հայտարարել եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Հայաստան։ Մենք հետևեցինք Ռոստովից, Մոզդոկից` բոլոր ուղղություններով։ Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին` փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ էր հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական բեռնատար ինքնաթիռներին` զենքով, Հայաստան մուտք գործել։

«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանի սպասելիքներն ավելի մեծ էին: Նրանք կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի անջատողականությունը, բայց դա տեղի չունեցավ»,- նշել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր