Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»    

29 ապր 2022 14:44

Պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը

Սույն թվականի մայիսի 2֊ին տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում և նա մնում է կալանավորված։


Past.am-ի տեղեկություններով` հանրահավաքային պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։


Առաջիկայում կակտիվանա նաև 44֊օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ԱԺ֊ում։ Փորձ է արվելու մեծ աղմուկով շրջանառել անորակ զենքի մատակարարման և «նախկինների» պատճառով պատերազմը տանուլ տալու թեզը։ Այդ իսկ պատճառով իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր