Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

02 մայիս 2022 14:23

Ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում.Գուցե Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղարկի Գորիսից Կապան թուրքի փակած ճանապարհը բացեն

Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ. ոստիկանների մեծ քանակությամբ կուտակումներ են Երևանի տարբեր հատվածներում։ Վարդանանց փողոցում իրավիճակը լարված էր, այնտեղից բերման ենթարկեցին նաև Համախմբման անդամներին։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով` ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում։

«Սա չի կարելի համարել բերման ենթարկելու դեպքեր, ոստիկանական համազգեստով մարդիկ, դեռ հետագայում քննությունը կպարզի, թե նրանք ոստիկաններ են, թե խուլիգաններ,  առանց նախազգուշացման առևանգում են մարդկանց: Նրանց քայլերը օրենքի խախտում է: Գուցե Նիկոլ Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղարկի Գորիսից Կապան թուրքի փակած ճանապարհը բացեն:  Կարո՞ղ են, թե  կարող են միայն բացել ՀՀ քաղաքացիների Երևանում փակած ճանապարհը: Սա ցույց է տալիս ոստիկանության և իշխանության իրական խեղճության աստիճանը։ Որքան թշվառ վիճակում են նրանք գտնվում»,- ասաց Ղազարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր