Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

02 մայիս 2022 14:40

Տեսանյութ.Իրենք իրենց մահերով չեն գնալու.Մայիսին տեղի ունեցող խավարումներից հետո սպասվում են մահեր՝ դրանք կարող են լինել հեղինակավոր անձինք

«Մայիսին տեղի ունեցող խավարումներից հետո սպասվում են մահեր՝ դրանք կարող են լինել հեղինակավոր անձինք».աստղաբան

«Մայիս ամիսը բավականին հարուստ է լինելու իրադարձություններով, ծանր էմոցիաներով ու պոռթկումներով։ Մենք ունենալու ենք արևի խավարում, որից հետո գտնվելու ենք խավարման միջանցքում, որին կհաջորդի լուսնի խավարումը»,-այս մասին «Փաստինֆո»-ի եթերում՝ «Աստղերը հուշում են» խորագրի ներքո ասել է աստղաբան Աննա Հակոբյանը՝ նշելով, որ լինելու են փոփոխություններ՝ փոխվելու են պարտնյորներ ու պայմանավորվածություններ։

«Մայիսին տեղի ունեցող խավարումներից անմիջապես հետո՝ մի քանի ամիսների ընթացքում, սպասվում են մահեր։ Դրանք կարող են լինել հեղինակավոր անձինք, Կառավարության անդամներ և այլն։ Արևի խավարումը նոր սկիզբ կբերի»,-ասել է աստղաբանը, որի դիտարկումներով կարող են սրացումներ լինել սահմաններին։

Անդրադառնալով օրեր առաջ Լեո–Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի թեմային, աստղագետը նկատել է՝ հղի կնոջ էներգիան չափազանց ուժեղ է, հետևաբար, բոլոր նրանք, ովքեր մասնակից են դարձել հղի կնոջ սպանությանը, ունենալու են դժբախտ պատահարներ, նրանք իրենց մահով չեն մահանալու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր