Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

03 մայիս 2022 14:10

47-ամյա կինը պատուհանները մաքրելիս վայր է ընկել 4-րդ հարկից ու մահացել

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական»,-գրել է կայքը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր