Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին          Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք       Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը    

04 մայիս 2022 12:51

Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են».Իշխանությունների պերճանքն ու թշվառությունը

Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանը։ 


«Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ ասելը, թե ում:


Ում մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը:


1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար:


Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը»,- գրել է Ղուլյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր