Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

04 մայիս 2022 17:10

Ազգային ժողովի շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել՝ Փաշինյանն ԱԺ–ում է, ընդդիմությունը դրսում պահանջում է նրա հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել ԱԺ շենքի դիմաց: Նրանք Բաղրամյան պողոտայի երկայնքով պատ են կազմել Ազգային ժողովի շենքի դիմաց, ինչպես նաև ներսում։ Նշենք, որ այսօր 16։00-ին ԱԺ-ում պետք է կայանա կառավարության հարց ու պատասխան։ ԱԺ է գալու նաև Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացնենք նաև, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակում ընթանում է հանրահավաք, որի ժամանակ նախատեսվում է ձևակերպել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ և այն ներկայացնել ԱԺ։

Նշենք, որ ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ են տեղադրվել:

ԱԱԾ-ն և Ոստիկանությունն էլ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ընդդիմության հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր