Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

05 մայիս 2022 18:07

Ուկրաինացի գերին ասել է, որ ՆԱՏՕ-ի «այդքան գովազդված» զենքերը ժամկետանց էին, շատ են վրիպումներ թույլ տալիս

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող Javelin և NLAW շարժական հակատանկային հրթիռային  համակարգերը իրենց վատ են դրսևորում մարտի դաշտում և շատ են վրիպումներ թույլ տալիս: Այս մասին պատմել է ուկրաինացի ռազմագերին, որի մասնակցությամբ տեսանյութը հինգշաբթի տարածել է ՌԴ ՊՆ-ն։

«Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, իմ կարծիքով, չափից շատ են գովում, քանի որ այդքան գովազդված Javelin և NLAW հակատանկային կառավարվող հրթիռներն ու նռնականետերն ապացուցեցին, որ գործնականում այդպիսին չեն: Եղել են սխալ կրակոցներ, սովորաբար կրակում է չորսից մեկը, եղել նույնիսկ, որ չեն պայթել կամ նույնիսկ արկերը պայթել են 50 մետր հեռավորության վրա՝ չհասնելով թիրախին»,- ասել է ուկրաինացի գերին։

Նրա խոսքով՝ հակատանկային համակարգերի որոշ խմբաքանակներ ժամկետանց էին, մարտկոցները՝ շարքից դուրս եկած։ «Կային այնպիսինները, որոնց մարտկոցները ժամկետանց էին, անգամ խմբաքանակների մեծ մասին նշված էին ժամկետանց պիտանելիության տարեթվեր»,- հավելել է ռազմագերին, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր