Ուռուցքաբանի խորհուրդները. 3 «պարզ եւ մատչելի» մթերքների մասին, որոնք արդյունավետորեն օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը
Ուռուցքաբան Իվան Կարասեւը խոսել է երեք «պարզ եւ մատչելի» մթերքների մասին, որոնք արդյունավետորեն օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, գրում է «ՄեդիկՖորում»-ը:
«Կան պարզ եւ մատչելի մթերքներ։ Փորձերի միջոցով հաստատվել է, որ որոշակի ապրանքների կանոնավոր օգտագործումն օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը»,- իր բլոգում ասել է Իվան Կարասեւը։
Բժիշկը նշել է, որ այդ մթերքներից մեկը սխտորն է։
Նրա խոսքով՝ այս կծու բանջարեղենի օգտագործումն անհատական հակացուցումների բացակայության դեպքում օգտակար հակաքաղցկեղային սովորություն է համարվում։
Սխտորի միացություններն ուժեղացնում են պաշտպանությունն այնպիսի ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման դեմ, ինչպիսիք են մաշկի, հաստ աղիքի եւ թոքերի չարորակ ուռուցքները:
Մեկ այլ ապացուցված եւ հասանելի մթերք է բրոկկոլին, որը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում։ Ուռուցքաբանը պատմել է, որ այս մթերքի օգտագործումն օգնում է կանխել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։
Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս ավելի հաճախ ցիտրուսային մրգեր օգտագործել։ Մասնավորապես՝ գրեյպֆրուտներ, որոնք մոնոտերպեն նյութեր են պարունակում։
«Մոնոտերպեններն օգնում են նվազեցնել քաղցկեղի բոլոր տեսակների վտանգը՝ օրգանիզմից հեռացնելով քաղցկեղածին նյութերը»:
Իր հերթին կիտրոնի, նարնջի օգտագործումը խթանում է լիմֆոցիտների՝ իմունային համակարգի բջիջների ակտիվությունը, որոնք պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ։