Տեսանյութ Թուրքական մամուլի արձագանքը տեսաք, որքան երջանիկ և ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարկվելուց հետո, Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվում
Առավոտից մայրաքաղաքում և մարզերում շարունակվել են բողոքի անհնանզանդության ակցիաները։ Այս պահին էլ՝ Սևան-Մարտունի, Սևան-Երևան ճանապարհները փակ են, ինձ ասացին, որ Տավուշում փակ ճանապարհներ ևս լինելու են: Երևանում այս պահին մի քանի ուղղություններով երթեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են անհնազանդության ակցիաներով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ բռնի ուժ՝ անգամ պատգամավորների նկատմամբ։ Սաղաթելյանը հաղորդեց նաև, որ այս պահին շուրջ 180 բերման ենթարկվածի կա, որոնցից 40-ը՝ պատերազմի մասնակիցներ են.
«Բերման է ենթարկվել նաև արդարության մարտիկ Համբիկ Սասունյանը, ոստիկանությունն ու Նիկոլը այս քայլով ցանկանում էին, հավանաբար, թուրքերին և ադրբեջանցիներին դուր գալ, թուրքական մամուլի արձագանքը տեսաք, որքան երջանիկ և ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարկվելուց հետո, Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվում ոստիկանություն: Սրանով միայն խայտառակում են իրենց, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանա, որովհետև պահը գալու է և պարտավորված են լինելու զեկուցել Փաշինյանին, որ իրավիճակն այլևս չեն կարողանում վերահսկել»,-ասաց Սաղաթելյանը: