Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 մայիս 2022 12:35

Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանելու շատ քիչ շանսեր ունի, նրա՝ ղեկավար լինելուն մի քանի օր է մնացել. փորձագետ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանելու շատ քիչ շանսեր ունի: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։


«Իրավիճակը Երևանում գնալով վերելք է ապրում և վատթարանում է Փաշինյանի համար: Նրան այլևս չեն ուզում տեսնել իշխանության գլխին, նա սպառել է իր բոլոր փաստարկներն ու բացատրությունները։ Նա իշխանության մնալու շատ քիչ շանսեր ունի, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է հայ հասարակության մեջ, խորհրդարանում, լրատվամիջոցներում, իհարկե, Փաշինյանի օգտին չէ։ Շուտով ցուցարարները կլցնեն Երևանի փողոցները, իսկ Փաշինյանին այլ բան չի մնա, քան լքել իր պաշտոնը։ Նա ստիպված է լինելու, ինչպես 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը, ինքնակամ հեռանալ, քանի որ իրադարձությունները միայն թափ են հավաքում։ Նրան հաշված օրեր են մնացել, իսկ եթե նա պատվավոր մարդ է ու դեմոկրատ, ինչպես ժամանակին ինքն է ասել, ուրեմն պետք է թողնի իր պաշտոնը։ Հիանալի կլինի, դա կլինի Հայաստանի փրկությունը։ Բայց այդպես կլիներ, եթե նա ազնիվ մարդ լինի, իսկ նա անազնիվ մարդ է»,- ասել է փորձագետը։


Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Երևանում անցկացվում են ընդդիմության զանգվածային ցույցեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր